Աղբիւր՝ www.yerkir.am

Հայոց ցեղասպանութեան ժամանակ օսմանեան կառավարութիւնն իրականացրել է նաեւ հայ կանանց ու երեխաների մասին թրքացնելու եւ իսլամացնելու քաղաքականութիւն, որը եւս պէտք է դիտարկել Ցեղասպանութեան համատեքստում եւ համարել Մեծ եղեռնի կառուցւածքային տարրերից մէկը, քանի որ բռնի իսլամացւած հայ կանայք եւ երեխաները փրկւել են զուտ ֆիզիքապէս, իսկ որպէս էթնոս` ոչնչացւել:

Akunq.net-ը հրապարակել է երկու օսմանեան փաստաթղթեր եւ դրանց արեւմտահայերէն թարգմանութիւնները` Անկարայի շրջանում գտնւող մի շինութեան մէջ հաւաքւած հայ որբերի մասին: Առաջին փաստաթղթում Ներքին գործերի նախարար Թալէաթը անպատեհ է համարում հայ երեխաների` այդ շէնքում հաւաքական կերպով մնալը եւ հրահանգում, որ նրանց ցրեն իսլամական կազմակերպութիւններում: Իսկ երկրորդ փաստաթուղթն այդ հրահանգի պատասխանն է` տրւած Անկարայի փոխնահանգապետ Աթիֆի կողմից, ով որոշ մանրամասներ է հաղորդում այդ շրջաններում գտնւող հայ կանանց եւ երեխաների թւերի մասին եւ յայտնում, որ հայ մանուկները կը բաժանւեն իսլամական կազմակերպութիւններում:

Akunq.net-ին փաստաթղթերը տրամադրել է ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գէորգ Յակոբեանը: